Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել

Գազայի հատվածում տեղի է ունեցել զանգվածային հարսանեկան արարողություն, որի ընթացքում միաժամանակ ամուսնացել է 250 պաղեստինցի զույգ, հայտնում է BBC News-ը։

Տոնակատարությունն անցկացվել է ավերված շենքերի փլատակների և բռնի տեղահանվածների վրանների մեջ։

Միջոցառումը կազմակերպել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Operation Gallant Knight 3» մարդասիրական առաքելությունը։ Նորապսակներն արարողությանը եկել են Գազայի հատվածի տարբեր շրջաններից։ Կազմակերպիչները տոնակատարությունն անվանել են սիրո և նոր սկզբի խորհրդանիշ՝ պատերազմն ու մարդասիրական ճգնաժամը վերապրած անկլավի բնակիչների համար։

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն, ըստ սկզբնական հաղորդագրության, իսրայելական ավիահարվածները շարունակվում են գրեթե ամեն օր։

Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Իսրայելի վրա հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր մոտ 1200 մարդ, ևս 251 մարդ պատանդ էր վերցվել։

Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ։ Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով, պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 74 640 մարդ։

Latest

Ո՞վ է նկարահանել և տարածել սկանդալային տեսանյութը. դպրոցի տնօրենը նոր մանրամասներ է հայտնում
Վթարային ջրանջատում Երևանում
COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել
Հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։
Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է
Նոյեմբերի 8-9-ը տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով
«Ստոր են…»․ Քրիստինա Եղոյանի սկանդալային հրապարակումը՝ բաժանումից հետո​
Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ