Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։
Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար պատշաճ ղեկավարություն, որը շինթույլտվություններ բաժանելու փոխարեն զբաղվեր քաղաքի արդյունավետ կառավարմամբ։
Օրինակ` Երևանից մարզեր տեղափոխվողներին, ում փաստացի բնակվելու ու գործունեության հասցեն կլինի մարզում, կարելի է զգալի հարկային արտոնություններ տրամադրել և վերջապես կառուցել նորմալ-պատշաճ հիվանդանոցներ.
Նրա հետ օրհասական է պետական մարմինների դուրսբերումը քաղաքից ու հատկապես քաղաքի կենտրոնից, նոր շինթույլտվությունների տրամադրման բացառումը, մետրոյի նոր կայարանների կառուցումը.
Ընդամենը մի քանի քաղաքական ամուր կամք ու վերջ. մարդիկ դուրս կգան այս կործանարար ճահիճից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahelawyer/posts/pfbid0q6sfTMKnc5uEs
