Ամստերդամում բացված Art Zoo թանգարանում ամեն ինչ հակառակն է սովորական կենդանաբանական այգիներին․ այստեղ վանդակներում ոչ թե կենդանիներն են, այլ այցելուները։ Թանգարանի սրահներում ցուցադրված են հարյուրավոր պահպանված կենդանիներ՝ կոկորդիլոսից մինչև հսկա սարդախեցգետին, ինչպես նաև կենդանիների ոսկորներ և տարօրինակ ծովային արարածներ։
Թանգարանը ստեղծել են հոլանդացի արվեստագետներ Յաապ Սինկեն և Ֆերի վան Տոնգերենը՝ ոգեշնչվելով 16-17-րդ դարերի եվրոպական «հրաշքների հավաքածուներից»։ «Մեզ դուր է գալիս այն գաղափարը, որ մարդիկ են վանդակում, իսկ կենդանիներն ազատ են։ Այդ կերպ ամբողջ շենքը դառնում է արվեստի գործ»,- նշել է վան Տոնգերենը։
Հեղինակների խոսքով՝ հավաքածուի կենդանիները ստացվել են կենդանաբանական այգիներից, որտեղ սատկել են բնական պատճառներով։
