54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքով

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի բնակիչ, 54-ամյա Մեթյու Հեյը  Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել է որպես աշխարհում ամենաերկար մորուքն ունեցող տղամարդ։ Նրա մորուքի երկարությունը 1 մետր 60 սանտիմետր է՝ գերազանցելով նախորդ ռեկորդակրի՝ 1 մետր 6 սանտիմետր երկարությանը։ Մեթյուն ավելի քան 20 տարի չի կտրել իր գանգուր, շագանակագույն մորուքը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երեխաները մի անգամ խնդրել են հյուսել մորուքը։

Նրան դուր է եկել արդյունքը, իսկ ժամանակի ընթացքում հյուսքը վերածվել է երկար մազափնջի։ Տղամարդու մորուքն ամեն տարի երկարում է մոտ 7-10 սանտիմետրով։ Այն արդեն այնքան երկար է, որ Մեթյուն կարողանում է փաթաթել գոտկատեղին։ Առօրյա գործերի ժամանակ այն մի քանի անգամ ծալում և կապում է, քանի որ մորուքը հասնում է հատակին։ Տղամարդը չի պատրաստվում կտրել մորուքը և շարունակում է խնամել այն սովորական շամպունով ու կոնդիցիոներով՝ առանց կարճացնելու։

Latest

Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան
Ամստերդամի թանգարանում այցելուներն են վանդակներում, իսկ կենդանիները՝ ազատ
Ցուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Ալիևը կրկին մեղադրել է հայերին․ «30 տարի շարունակ ավերել են Ղարաբաղը»
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը
Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարից
Կնոջը ծեծել է ձեռքերով, ոտքերով ու փայտով․ ամուսնու տանը 2,5 կգ մարիխուանա են գտել
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ