Mercedes-Benz-ը յոթ նոր մոդել է պատրաստում՝ կոմպակտ Baby G-ից մինչև G-Class կաբրիոլետ

Mercedes-Benz-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը ներկայացնել առնվազն յոթ նոր մոդել։ Գերմանական ավտոարտադրողը պատրաստում է ինչպես էլեկտրամոբիլներ, այնպես էլ հիբրիդային ու բենզինային տարբերակներ, գրում է Motor 1-ը։

Միաժամանակ ընկերությունը մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել ներքին այրման շարժիչներից․ վեց և ութ գլանով շարժիչները, հավանաբար, կմնան մոդելային շարքում, թեև էլեկտրական օժանդակ համակարգերով։

Նորույթներից մեկը կլինի Mercedes-Benz A-Class-ի հաջորդ սերունդը, որի շնորհանդեսը սպասվում է 2027 թվականի վերջին մոտ։ Չնայած կոմպակտ մոդելի արտադրությունը դադարեցնելու նախկին ծրագրերին՝ ընկերությունը որոշել է այն թողարկել առնվազն մինչև 2028 թվականը։ Ըստ լուրերի՝ նոր A-Class-ը կարող է ստանալ ավելի բարձր թափք՝ քրոսովերի տարրերով և մինիվեն հիշեցնող։ Սպասվում են էլեկտրական և հիբրիդային տարբերակներ՝ MMA հարթակի վրա, որն օգտագործվում է նաև CLA և GLA մոդելներում։

2027 թվականի վերջին կարող է նորամուտը նշել նաև կոմպակտ Baby G ամենագնացը՝ հայտնի G-Class-ի կրտսեր «ազգակիցը»։ Այն կպահպանի ավագ մոդելի անկյունավոր դիզայնը, լիաքարշակ համակարգն ու արտաճանապարհային հնարավորությունները, սակայն զգալիորեն ավելի կոմպակտ կլինի։ Ավանդական շրջանակային կառուցվածքի փոխարեն ավտոմեքենան, ենթադրաբար, կստանա հարմարեցված MMA հարթակ։ Սպասվում են էլեկտրական և հիբրիդային տարբերակներ։

Mercedes-AMG C-Class-ի շարքում կարող է հայտնվել C53 նոր տարբերակը՝ 449 ձիաուժ հզորությամբ երեքլիտրանոց վեցգլան շարժիչով։ Ավելի հզոր C63-ը նույնպես կարող է թողարկվել 2027 թվականին։ Նախնական տվյալներով՝ Mercedes-ը դիտարկում է ներքին այրման շարժիչով և ամբողջությամբ էլեկտրական ուժային համակարգով տարբերակներ։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք C63-ում կվերադառնա ութգլանանի շարժիչը։

Էլեկտրական տարբերակ կստանա նաև նոր Mercedes-Benz E-Class-ը։ Էլեկտրական սեդանն ու ունիվերսալը փաստացի կփոխարինեն EQE մոդելին, մինչդեռ սովորական շարժիչներով ավտոմեքենաները կշարունակեն արտադրվել առանձին հարթակի վրա։ Դիզայնում սպասվում են ռադիատորի խոշոր վանդակաճաղ՝ եռաթև աստղով, և մեծ էկրան՝ առջևի վահանակին։

Մեկ այլ անսովոր նորույթ է Mercedes-Benz G-Class կաբրիոլետը, որի վերադարձը սպասվում է երկարամյա ընդմիջումից հետո։ Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան կառաջարկվի AMG 63 տարբերակով՝ 612 ձիաուժ հզորությամբ չորսլիտրանոց V8 շարժիչով և ծալվող կտորե տանիքով։

2027 թվականի սկզբին սպասվում է հիբրիդային Mercedes-Benz GLA-ն՝ 1,5-լիտրանոց բենզինային շարժիչով և էլեկտրաշարժիչով։ Նախատեսված է 136, 163 և 190 ձիաուժ հզորության երեք տարբերակ։ Նախնական տվյալներով՝ լիաքարշակ համակարգը հասանելի կլինի երկու առավել հզոր տարբերակների համար։

Վերջապես, 2027 թվականին պետք է հայտնվեն Mercedes-Benz GLC-ի և GLC Coupe-ի նոր բենզինային, դիզելային և հիբրիդային տարբերակները։ Բենզինային տարբերակները կստանան մեղմ հիբրիդային համակարգով երկլիտրանոց շարժիչ՝ 177, 218 կամ 258 ձիաուժ հզորությամբ, իսկ դիզելայինները՝ 163 կամ 200 ձիաուժ հզորությամբ շարժիչներ։ Արտաքին աղբյուրից լիցքավորվող հիբրիդները կզարգացնեն 326 կամ 394 ձիաուժ հզորություն և, ինչպես սպասվում է, կկարողանան էլեկտրական ռեժիմով անցնել մոտ 100 կմ։

Այսպիսով, Mercedes-Benz-ը պատրաստում է մոդելային շարքի լայնածավալ թարմացում՝ էլեկտրիֆիկացումը համատեղելով ավանդական շարժիչների պահպանման հետ։

Latest

Մհեր Արմենիան որոշել է «անիծել» իր չուզողներին
Ամուսինը հղի կնոջը ինքնասպանության է հասցրել․ ավարտվել է նախաքննությունը
«Սիթի»-ի աղցանների արտադրությունը մասամբ կասեցվել է
Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է
Առանց ձմեռային անվադողերի՝ երթևեկությունն արգելված կլինի․ ինչ պետք է իմանան վարորդները
Մհեր-Արմենիան 3 տարի շարունակ բնակվել է բանկին պատկանող բնակարանում․ բանկի պարզաբանումը
Մայրը մահացել էր, հայր չի ունեցել․ նոր մանրամասներ՝ պատուհանից ընկած 5-ամյա երեխայի ողբերգական մաhվան դեպքից
Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոh է գրանցվել