Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Լեռնահովիտ գյուղում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն վթարից մահացել են նաև 26-ամյա Նարինե Բարսեղյանը՝ Տաշիրից, նրանք նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։

Նրանք և Էրիկ Մխոյանը եղել են Ստեփանավան- Երեւան տաքսու մեջ։ Վարորդի ինքնությունը հայտնի չէ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։

Latest

Ամուսինը հղի կնոջը ինքնասպանության է հասցրել․ ավարտվել է նախաքննությունը
«Սիթի»-ի աղցանների արտադրությունը մասամբ կասեցվել է
Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է
Առանց ձմեռային անվադողերի՝ երթևեկությունն արգելված կլինի․ ինչ պետք է իմանան վարորդները
Մհեր-Արմենիան 3 տարի շարունակ բնակվել է բանկին պատկանող բնակարանում․ բանկի պարզաբանումը
Մայրը մահացել էր, հայր չի ունեցել․ նոր մանրամասներ՝ պատուհանից ընկած 5-ամյա երեխայի ողբերգական մաhվան դեպքից
Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոh է գրանցվել
Բազմազավակ ընտանիքներին՝ մինչև 48 մլն դրամ բնակարանի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից