Ողբերգական վթարից զոհերից երկուսը վերջերս էին նշանադրվել․ մանրամասներ

Abcmedia.am-ը գրում է․

Ուշի գյուղի մոտ ողբերգական վթարի մյուս զոհերը Նարինեն ու Հովհաննեսն են, նրանք նշանադրվել էին երեք ամիս առաջ։ Նարինեն Տաշիրից էր, աշխատում էր բանկում։ ABC Media-ին պատմել է Տաշիրի բնակիչներից մեկը։

«Ես ու Նարինեն նույն քաղաքում էինք ապրում, մեր մանկությունը միասին է անցել։ Հետո մենք տեղափոխվեցինք։ Եղբայրը` Վլադը, 44-օրյա պատերազմի մասնակից է, անհետ կորած էր, լուր չկար։ Փառք Աստծո, ավելի ուշ գտնվեց ողջ ու առողջ։ Նարինեն Երևանի բանկերից մեկում էր աշխատում, այդ օրը նշանածի հետ Երևան էին գալիս»,-ասաց Նարինեի համաքաղաքացին։

Հիշեցնենք, որ երեկ ողբերգական վթար է տեղի ունեցել Ուշիի ոլորաններին։ 4 մեքենայի բախման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել են 3-ը։

Latest

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային
Նյու Յորք նահանգում վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երեխա է մահացել կարմրուկից
Ես հավատացյալ եմ դարձել, շատ խորը հավատացյալ․ Ռաֆիկ Համբարձումյան​
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը
Ողբերգական վթարից զոհերից երկուսը վերջերս էին նշանադրվել․ մանրամասներ
Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում
Իգդիրի առևտրականները սպասում են հայ գնորդներին․ ցանկանում են սահմանի բացումը
Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը ամուսիններ էին և իրենց 18–ամյա որդին