Աշոտ Բադալյանը 45 օր է՝ հացադուլի մեջ է․ քույրը խնդրում է օգնել եղբորը:

Աշոտ Բադալյանը 45 օր է՝ հացադուլի մեջ է․ քույրը խնդրում է օգնել եղբորը:

Արդեն 45 օր է, ինչ Նուբարաշենի բանտում կալանավորված Աշոտ Բադալյանը հացադուլ է հայտարարել։

Վերջինիս քույրը՝ Նաիրա Բադալյանը, խնդրում է օգնություն ցուցաբերել եղբորը, քանի որ, նրա խոսքով, եղբոր կյանքին վտանգ է սպառնում։

Բանն այն է, որ Նաիրա Բադալյանի եղբայրը՝ Աշոտ Բադալյանը, պաշտպանելով իր երեխաներին՝ կրակել է քրոջ որդու ուղղությամբ և սպանել նրան։ Այս արարքի համար նա կալանավորվել է։ Նաիրա Բադալյանի խոսքով՝ ինքը և ամուսինը բողոք չունեն եղբոր դեմ։

«Իմ տղային սպանել է իմ եղբայրը, բայց ես ու ամուսինս բողոք չունենք։ Իմ տղան առողջական խնդիրներ ուներ և իր անձնական դժբախտության մեջ բոլորիս էր մեղադրում։ Մի օր նա գնաց՝ եղբորս՝ Աշոտին սպանելու, իսկ Աշոտը ոչ դիտավորյալ, ընտանիքին պաշտպանելու համար, ինքնապաշտպանվելով՝  կրակել էր կողք ու պատահական կպել էր որդուս:

ArmLur.am-ի հետ զրույցում Նաիրա Բադալյանը հայտնել է. «Եղբայրս արդեն 45 օր է՝ Նուբարաշենի բանտում հացադուլի մեջ է։ Մեր խնդիրը կապված է նրա դեմ հարուցված քրեական գործի հետ, որով խնդրում ենք արդարադատություն իրականացնել։ Եղբորս դիտավորյալ սպանության համար են կալանավորել, մինչդեռ նա պաշտպանվել և երեք երեխայի կյանք է փրկել։ Նրա դեմ բողոք չկա։ Գոնե տնային կալանք տան, որ հասնի իր երեք երեխաներին»։

Քնար Մանուկյան

Latest

Աշոտ Բադալյանը 45 օր է՝ հացադուլի մեջ է․ քույրը խնդրում է օգնել եղբորը:
Գազալցակայանում «Opel»-ի պայթյունի պահը և ջարդոնի վերածված մեքենան
Պայթյուն ՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո
Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին
Ո՞վ է տնօրինելու քաղաքացիների անձնական տվյալները․ Միգրացիայի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել
Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ
Ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան