Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

Կենտրոնական Չիլիում Սերո Պաչոն լեռան գագաթին գտնվող Վերա Ս. Ռուբինի անվան աստղադիտակի միջոցով գիտնականները հայտնաբերել են սառցե մի մարմին, որը պտտվում է Պլուտոնից այն կողմ և, հնարավոր է, համալրի մեր արեգակնային համակարգի գաճաճ մոլորակների շարքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Աստղադիտակն ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի և ԱՄՆ էներգետիկայի գերատեսչության համատեղ նախաձեռնությունն է։
Գիտնականների խոսքով՝ 2026 ED138 անվանումը ստացած այս մարմնի տրամագիծն, ըստ գնահատականների, տատանվում է մոտավորապես 600–1500 կմ-ի սահմաններում, իսկ Արեգակից այն գտնվում է մոտ 46 անգամ ավելի հեռու, քան Երկիրը։
Գիտնականները պլանավորում են մի շարք դիտարկումներ անցկացնել՝ մարմնի՝ որպես նոր գաճաճ մոլորակի կարգավիճակը հաստատելու համար։ Կարգավիճակի հաստատման դեպքում 2026 ED138-ը կլինի հայտնի ամենամեծ գաճաճ մոլորակներից մեկը։Մասնավորապես, աստղաֆիզիկոսները պետք է որոշեն մարմնի մոտավոր զանգվածը։

Ներկայում գիտնականները կարծում են, որ 2026 ED138-ը, հավանաբար, բավարար զանգված ունի որպես գաճաճ մոլորակ դասակարգվելու համար։

Միջազգային աստղագիտական ​​միությունն այժմ ճանաչում է հինգ գաճաճ մոլորակների գոյությունը՝ Պլուտոն, Ցերերա, Էրիդա, Հաումեա և Մակեմակե։

Latest

Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո
Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին
Ո՞վ է տնօրինելու քաղաքացիների անձնական տվյալները․ Միգրացիայի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել
Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ
Ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
Volvo-ի նոր էլեկտրական ամենագնացը սպասվում է 2027-ին․ հայտնի է հնարավոր գինը
«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղել
Ի՞նչ որոշում է կայացրել դատարանը բլոգեր «Գեորգիքս»-ի վերաբերյալ
Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը