Ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԼԻԵՎՅԱՆ ՕՄՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ
Փաշինյանը` տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմություն անդրդվելի է,
տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցությունյուն չեն ունենում, որոշել ա կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային Ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ:
Ռուբինյանի կողմից ընդմիջում չհայտարարելը և «Ենի Էրմենիստան» իշխող կուսակցության պատգամավորների կոորդինացված և ակնհայտաբար նախօրոք մշակված գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները:
Բայց սրանց գյադայությունն ուղղակի նոր ռեկորդներ է սահմանում:
Շրջապատված ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, քննչական մարմիններով, բոլոր մակարդակների պետական ապարատով, ապօրինաբար օգտագործելով այդ բոլոր պետական մարմինների լծակներն ընդդիմախոսներին զանվածաբար կալանավորելու, նրանց դեմ սարքած գործերով հալածանքներ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում անգամ արտադատարանական ֆիզիկական հաշվեհարդարներ կատարելու նպատակով, Փաշինյանը իրեն թույլ ա տալիս իջնել գյադայական հակապետական ցինիզմի մակարդակի:
Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել: Հիմա փոխանակ դատապարտեիր բռնությունը խորհրդարանում, ախրաննիկների հետևում պատսպարված` հլա մի հատ էլ հիանում ես ժողովրդավարական ազատությունների վրա քո խունվեյբինների գործած հարձակումով:
Տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ»:

Latest

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո
Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին
Ո՞վ է տնօրինելու քաղաքացիների անձնական տվյալները․ Միգրացիայի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել
Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ
Ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
Volvo-ի նոր էլեկտրական ամենագնացը սպասվում է 2027-ին․ հայտնի է հնարավոր գինը
«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղել
Ի՞նչ որոշում է կայացրել դատարանը բլոգեր «Գեորգիքս»-ի վերաբերյալ