Արյունալի գիշեր Աշտարակում․ սպանվել է քրեական շրջանակներում հայտնի Ծերուն Հարությունյանը

«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է։

«Իշխանություն» լրատվականի աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա Էջմիածնում որպես քրեական հեղինակություն հայտնի, «Բուլո» մականվամբ Հայկ Վիկտորի Հարությունյանի մտերիմ ընկերն էր։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ թեև Ծերուն Հարությունյանը լայն հանրությանը հայտնի անձ չի եղել, սակայն նրա անունը կապվել է տարբեր քրեական միջադեպերի հետ։

Լիա Սարգսյան

Latest

«Մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի»․ Զառա Բադալյանը՝ Քոչարյանների ընտանիքի հետապնդումների մասին
Արյունալի գիշեր Աշտարակում․ սպանվել է քրեական շրջանակներում հայտնի Ծերուն Հարությունյանը
Աղվերանի անտառում սարսափելի դեպք․ ծառից կախված երիտասարդի մարմին է հայտնաբերվել
Մարիամ Փաշինյանը ցուցադրել է իր դաջվածքները
Քննադատությունների ալիքից հետո Ռաֆիկ Համբարձումյանը դադարեցնում է բլոգերային գործունեությունը
Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ինչո՞ւ են նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել
Porsche-ը պատրաստվում է ցնցել ավտոաշխարհը․ նոր սպորտային մեքենան կգերազանցի՞ լեգենդար 911-ին
«2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերը»․ Էդգար Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի պարտության մասին
Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը