14 քաղաքացի 8,4 միլիոն դրամ է կորցրել, գովազդել էր նաև հայտնի բլոգերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք։ Վարչության օպերատիվ-տեխնիկական բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում գործող ընկերությունը խարդախությամբ հափշտակում է քաղաքացիների գումարները։

Ընկերության առաջարկած ծառայությունները գովազդվել են նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայտնի բլոգերներից մեկի կողմից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ է մատուցել՝ ստեղծել է հավելվածներ, որոնց միջոցով առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի ծառայություն։ Այս նպատակով թողարկվել են անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։

Պարզվել է, որ ընկերություն դիմած 14 անձինք առձեռն վճարել են 8 միլիոն 475 հազար դրամ։ Վճարումները կատարելուց հետո նրանք ներառվել են ստեղծած հավելվածում, սակայն փաստացի հնարավորություն չեն ունեցել օգտվելու խոստացված տաքսի ծառայությունից կամ ստանալու եկամուտ։

Միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ընկերության աշխատակիցները քաղաքացիներին ներկայացել են կեղծ անուններով։ Բացի այդ, ընկերության հաշվեկշռում տրանսպորտային միջոցներ չեն եղել, ինչպես նաև չեն եղել գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ։ Չնայած դրան՝ վերջիններս քաղաքացիներին խոստացել են ֆինանսական ներդրումների դիմաց բարձր եկամուտ տրամադրել ու հնարավորություն ընձեռել անվճար օգտվելու պրեմիում դասի ավտոմեքենաներից։

Քաղաքացիներից յուրաքանչյուրից վերցվել է 500 հազարից մինչև 2 միլիոն դրամի չափով գումար, սակայն խոստացված ծառայություններն ու գործողությունները չեն կատարվել։

Ըստ ձեռք բերված տվյալների՝ խաբեության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին՝ նախքան նմանատիպ ծառայություններից օգտվելը կամ ֆինանսական ներդրում կատարելը, մանրամասն ուսումնասիրել առաջարկի պայմանները, ստուգել ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններն ու չհիմնվել միայն սոցիալական ցանցերում տարածվող գովազդային խոստումների վրա։

Latest

Լուսինե Բադալյանին անհայտ պատճառներով արգելել են մուտք գործել ՌԴ
14 քաղաքացի 8,4 միլիոն դրամ է կորցրել, գովազդել էր նաև հայտնի բլոգերը
Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
«Աշխարհի վերջը» նշանակված է 2026–ի նոյեմբերի 13-ին. գիտնականները կանխատեսել են ապոկալիպսիսը 66 տարի առաջ
Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին
Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 9 մարզերում