Զենքով կրակել է ճակատին․ մաhացած զինվորը դիրքի ավագն էր․ ի՞նչ են փորձում պարզել իրավապահները

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Զինծառայող Արմեն Ղազարյանը դիրքի ավագն է եղել՝ կոչումով սերժանտ։
Armlur.am-ին հասած լուրերի նախնական Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Իրավապահները այս պահին քննում են դեպքի բոլոր հանգամանքները։
Զինծառայողը 7 ամսվա զինծառայող էր։ Նրան հայտնաբերել են իրեն ամրակցված զենքով՝ ճակատին հրազենային վնասվածքով։
Կատարվածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն․ այս պահին իրավապահները քննություն են իրականացնում տարբեր ուղղություններով։ Իրավապահների տրամադրության տակ է նաև զինծառայողի հեռախոսը։
Քննություն է իրականացվում նաև զորամասի ներսում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով, և դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ թե ինչ վարույթի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չէր մանրամասնել։
Քնար Մանուկյան

Latest

Զենքով կրակել է ճակատին․ մաhացած զինվորը դիրքի ավագն էր․ ի՞նչ են փորձում պարզել իրավապահները
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Զինծառայողի մարմին է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Միշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
«Google»-ը տիեզերք կուղարկի AI պրոցեսորներով արբանյակ
Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա