Starnews-ը գրում էԱրամ Մելիքյանի որդու՝ Տիգրանի մասնակցությամբ հրապարակումները շարունակում են մնալ սոցհարթակների ամենաքննարկվող թեմաներից։ Մելիքյանների ընտանիքը ակտիվորեն կիսվում է իրենց հանգստից կադրերով, իսկ փոքրիկ Տիգրանը արդեն հասցրել է դառնալ հետևորդների սիրելի “շոու-բիզնեսի մանկիկներից” մեկը։
Վերջերս հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Արամ Մելիքյանը երեխային բարձրացնում ջրասահքի սահարան, որտեղից նա պետք է սահի դեպի լողավազան։ Տեսանյութում երեխան սկզբում համաձայնում է խաղին, սակայն ջուրն ընկնելու պահին ակնհայտորեն վախեցած է և սկսում է լաց լինել։
Սոցիալական ցանցերում այս կադրերը տարբեր արձագանքներ են առաջացրել․ մի մասը մտահոգություն է հայտնում, մյուսները՝ համարում են, որ դա սովորական խաղային իրավիճակ է։
Արամ Մելիքյանը հետագայում իր հետևորդներին վստահեցրել է, որ ամեն ինչ կարգին է, և երեխան իրականում չի վախեցել՝ ներկայացնելով իրավիճակը որպես սովորական զվարճալի փորձ։
Այսօր ևս ընտանիքը նոր հրապարակում է արել, որտեղ երևում է, թե ինչպես են հայրն ու որդին միասին լողում ծովում։ Կադրին կից Արամը գրել է․ «Կստածի ծովի մեջտեղն ենք»։
Մելիքյանների հրապարակումները շարունակում են ակտիվ քննարկվել, իսկ փոքրիկ Տիգրանի մասնակցությամբ կադրերը՝ հավաքել մեծ դիտումներ և արձագանքներ։





