«Այսօրվա հերոսը մայրիկս է»․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կնոջ դուստրը գրառում է արել

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:

Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:

Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»:

Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատաասխան Փաշինյանը հիստերիայի մեջ էր ընկել։

Նշենք, որ Տաթևիկ Սողոյանը Բագրատ Սրբազանի փաստաբաններից է։

Latest

«Այսօրվա հերոսը մայրիկս է»․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կնոջ դուստրը գրառում է արել
Մարդ, ով իր բոլոր ռեսուրսները օգտագործեց ինձ հայրենիք վերադարձնելու համար․ Գերությունից վերադարձած Սուջյանը՝ Սիմոնյանի մասին
Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կինը մանրամասնում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոնա Ռուբենյանը վերադարձել է ԱՄՆ-ից․ դստեր հետ հանդիպման հուզիչ կադրերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Դուք ով եք, այ ստահակներ․ հանեք ձեր մասկեքը, սատկացնելու եմ հերթով»․ Փաշինյանը գոռգոռում է
Լարված իրավիճակ․ «Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը». Փաշինյանը հունից դուրս եկավ
Սարսափելի երկրաշարժ Չինաստանում․ կան բազմաթիվ զոհեր
Ինչպե՞ս են դիմավորել Լիլի Մորտոյին և փոքրիկ Ավրորային․ նրանք հիվանդանոցից վերադարձել են տուն
Լիա Զախարյանը ընկել է նկարահանման ժամանակ․ ի՞նչ է պատահել