Սարսափելի երկրաշարժ Չինաստանում․ կան բազմաթիվ զոհեր

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել  Չինաստանի հարավում, առնվազն երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը։ Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է Լյուչժոու քաղաքային օկրուգի Լյունան շրջանի տարածքում։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Լյուչժոուում բնակվում է ավելի քան 4 միլիոն մարդ։

Երկրաշարժի հետևանքով ավելի քան 7,000 մարդ է տարհանվել։ Երկու մարդ համարվում է անհետ կորած։

Տարերքի հետևանքով լուրջ վնասներ է կրել առնվազն 13 բնակելի տուն։ Չորս մարդ հոսպիտալացվել է։ Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական գործողությունը։

Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը գործարկել է երկրաշարժերին արտակարգ արձագանքման չորս մակարդակներից երրորդը, որտեղ առաջինն ամենաբարձրն է։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ այս երկրաշարժը դարձել է ամենաուժեղն այս տարածաշրջանում վերջին հինգ տարվա ընթացքում։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոնա Ռուբենյանը վերադարձել է ԱՄՆ-ից․ դստեր հետ հանդիպման հուզիչ կադրերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Դուք ով եք, այ ստահակներ․ հանեք ձեր մասկեքը, սատկացնելու եմ հերթով»․ Փաշինյանը գոռգոռում է
Լարված իրավիճակ․ «Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը». Փաշինյանը հունից դուրս եկավ
Սարսափելի երկրաշարժ Չինաստանում․ կան բազմաթիվ զոհեր
Ինչպե՞ս են դիմավորել Լիլի Մորտոյին և փոքրիկ Ավրորային․ նրանք հիվանդանոցից վերադարձել են տուն
Լիա Զախարյանը ընկել է նկարահանման ժամանակ․ ի՞նչ է պատահել
Այսօր Նժդեհի ծննդյան օրն է․ ինչպե՞ս է նրան շնորհավորել Տաթև Ասատրյանը
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի՞
5 ու կես տարի անց Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը․ հուզիչ