Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել են։
Գևորգ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեսադրել և գրել․
«Այն մարդը, ում հարգում եմ ոչ թե դիրքի, անվան կամ հնարավորությունների համար, այլ մարդ տեսակի։
Մարդ, ով իր բոլոր ռեսուրսները, ուժը և հնարավորությունները օգտագործեց ինձ հայրենիք վերադարձնելու համար։
Այդպիսի քայլերը չեն մոռացվում, դրանք հարգանքից էլ բարձր արժեք ունեն»։
