Դերասան Հայկ Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել նաև սոցիալական հարթակներում։ Երեկ նա մայրիկի մասնակցությամբ ջերմ լուսանկար է հրապարակել և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։ Հայկը գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ ՍԵՐ մամա»։
Մեզ մնում է միայն հավելել, որ վերջին շրջանում դերասանի անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Դրանք հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ տարածվեցին լուրեր, թե Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը՝ կես տարի նշանադրված լինելուց հետո, որոշել են այլևս միասին չլինել։
Բաժանման մասին լուրերից հետո ոչ Հայկը, ոչ էլ Անահիտը որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Փոխարենը նրանք շարունակում են սոցիալական հարթակներում պարբերաբար հրապարակումներ անել՝ առանց որևէ ակնարկի իրենց անձնական կյանքի վերաբերյալ։
