Գործը փոխանցվել է Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը մակագրվել դատավոր Վիրաբ Վարդանյան-ին։
Ըստ մեղադրանքի՝ Խ․Հ․-ն երկար ժամանակ ալկոհոլի չարաշահման պատճառով հաճախ է արժանացել ծնողների քննադատությանը, ինչի հետևանքով 2026 թվականի փետրվարի 10-ից սկսած ընտանիքում պարբերաբար վեճեր են ծագել։
Քննությամբ պարզվել է, որ փետրվարի 13-ին Այնթապ բնակավայրում գտնվող տանը, հերթական վիճաբանության ընթացքում, մոր՝ Մ․Թ․-ի դիտողություններից վիրավորված, նա սկսել է վիճել մոր հետ։
Վիճաբանությանը միջամտել է հայրը՝ Հ․Հ․-ը, ինչից հետո Խ․Հ․-ը բռնի գործողություններ է իրականացրել հոր նկատմամբ՝ ձեռքերով բռնելով նրա պարանոցից և փորձելով խեղդել։ Նրա գործողությունները դադարեցվել են միայն մոր միջամտությունից հետո։
Դեպքի հետևանքով Հ․Հ․-ի պարանոցի շրջանում արձանագրվել են վնասվածքներ, իսկ մոր կողմից ամուսնուն պաշտպանելու ընթացքում վնասվածքներ է ստացել նաև ինքը՝ Խ․Հ․-ը։
Բացի այդ, ըստ նյութերի, Խ․Հ․-ը հորը սպառնացել է սպանությամբ՝ ասելով. «Դուք պետք է մեռնեք, որ ես վայելեմ»։ Սպառնալիքը Հ․Հ․-ի կողմից ընկալվել է որպես իրական վտանգ, ինչից հետո վերջինս նույն օրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Խ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Ծանուցում․ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
