65 տարեկանում մահացել է ՀՀ ոստիկանությանզորքերի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ առավելհայտնի «Գել» մականունով։
1979–1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն համազորայինհրամանատարական ուսումնարանը։ 1989 թվականին Սարատովում անցել է մասնագիտականվերապատրաստման դասընթացներ։
1983–1988 թվականներին ծառայել է Գերմանիայում՝ նախ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ 1988 թվականին վերադարձել է Անդրկովկասյանզինվորական օկրուգ, այնուհետև տարբերպաշտոններ զբաղեցրել ռազմականկոմիսարիատներում։
1992–1994 թվականներին ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսիպարետատանը՝ որպես պարետ։ Հետագայում անցելէ ծառայության ներքին զորքերում և պաշտպանության նախարարության տարբերզորամասերում՝ զբաղեցնելով հրամանատարականբարձր պաշտոններ։ 2008 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահիհրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանությանզորքերի հրամանատար և ոստիկանության պետիտեղակալ։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2012 թվականը։
2014 թվականի նոյեմբերի 28-ին նախագահիկարգադրությամբ նշանակվել է ՀայաստանիՀանրապետության նախագահի գլխավորռազմական տեսչի առաջին տեղակալ։ Գարեգին Գաբրիելյանի անունը երկար տարիներկապվել է Հայաստանի ռազմական և ուժայինկառույցների հետ, իսկ նրա ծառայողական ուղինընդգրկել է ինչպես բանակը, այնպես էլ ներքինզորքերն ու ոստիկանության համակարգը։
