Starnews-ը գրում է․ Դիմահարդար Գոհար Ավետիսյանը այսօր նոր հրապարակումներ է արել, որոնցից պարզ է դարձել, որ նա որդու հետ գտնվում է Երևանում։
Հրապարակված հոլովակներից մեկում Գոհարը որդուն հարցնում է՝ «Որտե՞ղ ենք», ինչին փոքրիկը պատասխանում է՝ «Դուբայում»։ Ի պատասխան՝ Գոհարը կատակով ասում է․ «Դու Հայաստանում ես, այ տղա»։
Բացի այդ, Գոհար Ավետիսյանը հետևորդներին ցույց է տվել նաև, թե որտեղ է հանգրվանել Երևանում և ինչ գեղեցիկ տեսարան է բացվում իր պատուհանից։
Հոլովակները արագ տարածվել են համացանցում՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։



