«Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ այն անկախությունից զրկելու մտադրություն», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահում են ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես ասացի, որ եթե մենք թեկուզ մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք», – նշել է Ադրբեջանի նախագահը։
