Մայիսի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Նունուֆար Կ․-ն և հայտնել, որ ժամը 07։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 54 հասցեում սեքսուալ բնույթի գործողություն իրականացնելու համար գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ անձը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինը նույն օրը ժամը 07։20-ի սահմաններում նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Առնակ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
