Վերջին շրջանում դերասան Մովսես Երեմյանի պասիվությունը սոցիալական հարթակներում աննկատ չէր մնացել նրա հետևորդների համար։ Հատկապես այն բանից հետո, երբ Մովսես Երեմյանն ու Անի Երանյանը ներկայացրին իրենց նոր նախագիծը, երկրպագուները սպասում էին նոր հրապարակումների և ակտիվ գործունեության։ Սակայն նախագծից հետո դերասանը գրեթե դադարեց հրապարակումներ անել, ինչն էլ բազմաթիվ հարցերի պատճառ դարձավ։
Հետևորդները սկսել էին հետաքրքրվել՝ որտեղ է այժմ դերասանը և ինչով է զբաղվում։ Թերևս հենց այդ հետաքրքրություններին պատասխանելու համար Մովսեսի կինը՝ Աննա Երեմյանը, նոր լուսանկար է հրապարակել, որտեղ զույգը ներկայացել է ջերմ ու ներդաշնակ մթնոլորտում։
Լուսանկարից երևում է, որ զույգը երջանիկ է և շարունակում է վայելել ընտանեկան խաղաղ օրերը։
