Հայաստանը պետք է, որքան հնարավոր է, շուտ որոշի՝ միանում է ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր է «մեղմ և խելացի ապահարզան», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իմ կարծիքով, ճիշտ կլինի, որ Հայաստանի քաղաքացիները, և մենք՝ որպես նրանց հիմնական տնտեսական գործընկեր, որքան հնարավոր է շուտ որոշենք… Համապատասխանաբար, մենք կանենք համապատասխան եզրակացություններ և կձգտենք մեղմ, խելացի և փոխշահավետ ապահարզան», – ասել է Պուտինը։
Հայաստանի ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են «հատուկ դիտարկում», իսկ Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ստանում է «զգալի առավելություններ», շարունակել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, սա վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, սա վերաբերում է մաքսային և այլ վճարներին և այլն, և այլն, սա վերաբերում է միգրացիոն ոլորտին»,- հստակեցրել է նա։
