ORAGIR.NEWS-ը գրում է․
Հրապարակմանը կից դերասանուհին հանդես է եկել հումորային ու անկեղծ գրառմամբ՝ վերհիշելով իրենց սիրո պատմության սկիզբը:
Էվելինան նշել է, որ դեռ տարիներ առաջ տեսել է ամուսնու մեջ այն պոտենցիալը, որն այսօր իրականություն է դարձել. «Թե ես ինչու՜ անբուժելի սիրահարվեցի էս կինոյի տղուն այ մարդ, բայց արդարության համար ասեմ, որ երբ սիրահարվեցի դեռ կինոյի տղան չէր, բայց վստահ էի, որ կդառնա»:
Զույգի հարաբերությունների հիմքում ընկած է ամուր վստահությունը: Ավելի վաղ Էվելինան խոստովանել էր, որ իրենց ընտանիքում խանդի տեսարաններ չկան, և ինքն ընդհանրապես խանդոտ չէ ամուսնու հանդեպ: Դերասանուհին լիովին վստահում է Լևոնին:
Հետաքրքիր է, որ Էվելինան խանդում է միայն իր ընկերուհիներին: Ըստ նրա՝ իրական սերը և խանդը տարբեր հասկացություններ են և կապ չունեն միմյանց հետ:
Էվելինայի և Լևոնի զույգը համարվում է հայկական կինոաշխարհի ամենաներդաշնակ միություններից մեկը, որտեղ ստեղծագործական հաջողությունները զուգորդվում են անձնական երջանկությամբ:
