«Անբուժելի սիրահարվեցի էս կինոյի տղուն». Էվելինա Ստեփանյանը անչափ հուզիչ գրառում է արել

ORAGIR.NEWS-ը գրում է․

Դերասանուհի Էվելինա Ստեփանյանը Ինստագրամի իր էջում կիսվել է նոր և ջերմ լուսանկարներով՝ ամուսնու՝ դերասան Լևոն Մկրտչյանի հետ:

Հրապարակմանը կից դերասանուհին հանդես է եկել հումորային ու անկեղծ գրառմամբ՝ վերհիշելով իրենց սիրո պատմության սկիզբը:

Էվելինան նշել է, որ դեռ տարիներ առաջ տեսել է ամուսնու մեջ այն պոտենցիալը, որն այսօր իրականություն է դարձել. «Թե ես ինչու՜ անբուժելի սիրահարվեցի էս կինոյի տղուն այ մարդ, բայց արդարության համար ասեմ, որ երբ սիրահարվեցի դեռ կինոյի տղան չէր, բայց վստահ էի, որ կդառնա»:

Զույգի հարաբերությունների հիմքում ընկած է ամուր վստահությունը: Ավելի վաղ Էվելինան խոստովանել էր, որ իրենց ընտանիքում խանդի տեսարաններ չկան, և ինքն ընդհանրապես խանդոտ չէ ամուսնու հանդեպ: Դերասանուհին լիովին վստահում է Լևոնին:

Հետաքրքիր է, որ Էվելինան խանդում է միայն իր ընկերուհիներին: Ըստ նրա՝ իրական սերը և խանդը տարբեր հասկացություններ են և կապ չունեն միմյանց հետ:

Էվելինայի և Լևոնի զույգը համարվում է հայկական կինոաշխարհի ամենաներդաշնակ միություններից մեկը, որտեղ ստեղծագործական հաջողությունները զուգորդվում են անձնական երջանկությամբ:

 

Latest

Լիլի Մորտոյի ամուսինը հղիության շրջանում նրան 40․000 դոլարանոց նվեր է արել․ ի՞նչ է նվիրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ո՞նց Քոչարյանը Նիկոլի օրոք դարձավ բլոգեր». ի՞նչ է ասել Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից
«Անբուժելի սիրահարվեցի էս կինոյի տղուն». Էվելինա Ստեփանյանը անչափ հուզիչ գրառում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգչուհի Լիլուի ամուսինը հիվանդանոցում է. ի՞նչ է պատահել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտրվածքներ… Վահե Զիրոյանը ընկել է բեմում․ վատ վիճակում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քաղաքական թիմի լիդերը կաշառքի ծնունդ է․ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը շոկային հայտարարություն է արեկ
ՍԱՐՍԱՓԵԼԻ․ 7-ամյա երեխան պատշգամբից վայր է ընկել․ ի՞նչ վիճակում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենքում դանակով է շրջում․ բնակիչները վախեցած ահազանգում են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆելիքսը հուզվեց երջանկությունից… ի՞նչ է պատմում Գոռ Հակոբյանը