Starnews-ը գրում է․ Ֆուտբոլիստը պատվիրել է ռեստորանի ֆիրմային ուտեստը՝ քաբաբը, ինչպես նաև հայկական տարբեր նախուտեստներ ու աղցաններ։ Նրան դուր են եկել նաև աղանդերը, այդ թվում՝ ծննդյան տորթը։
Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ առաջին անգամ Ռոնալդուն ընտանիքի հետ նստել է առանձնացված հատվածում, իսկ երկրորդ այցելության ժամանակ՝ առաջին հարկի կենտրոնում՝ սովորական այցելուների կողքին։ Չնայած աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը լինելուն՝ նա չի փակել ամբողջ ռեստորանը և նախընտրել է համեստ ձևաչափ։
Աշխատակիցները պատմում են, որ Ռոնալդուն եղել է շատ բարեհամբույր ու հարգալից, մշտապես շնորհակալություն է հայտնել անձնակազմին և առատ թեյավճար թողել։
