Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են Ա.Ե.-ն և Դ.Ա.-ն։Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ 65-ամյա Դավիթ Այնազյանն անցնում է 2 երեխաների գործով, 58-ամյա Արթուր Երեմյանը՝ 1 երեխայի։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:

Latest

ԲԱՑԱՌԻԿ․ Աննա Հարությունյանն ու Նազիկ Ավդալյանը կրկին վիճե՞լ են․ ինչ է կատարվել իրականում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազար Ափսոս… ի՞նչ ցավալի լուր է հայտնել Նազենի Հովհաննիսյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլի Մորտոն հիվանդանոցում է. սպասում է առաջնեկի ծնվելուն․․․ բացառիկ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ օգնել… Լիդուշիկը օգնության կոչով դիմել է հանրությանը. ի՞նչ է պատահել
4-րդ հարկ բարձրացվող բետոնե սալիկները ընկել են քաղաքացու վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ վիճակում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները հայհոյել են պաստառի սեփականատիրոջը․ ինչի՞ց է սկսել ծեծը
Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել
Վեդիի դեպքով բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. ովքե՞ր են նրանք
ԲԱՑԱՌԻԿ․ Կրիշտիանու Ռոնալդուն տարեդարձը նշել է Էր-Ռիադի հայկական «Լավաշ» ռեստորանում