19-ամյա «նվաստացնող» վարորդը 2 ամիս կմնա տնային կալանքի տակ

19-ամյա կարգազանց վարորդի՝ Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը երկու ամիս ժամկետով, տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ Երևանում 19–ամյա վարորդի մասնակցությամբ վթարն ու իր` զվարճանքով վթարի տեսանյութը նայելը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում. նախաձեռնվել է 2 քրեական վարույթ

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը հոդվածով:

Պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը հոդվածով, և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասված լուր. Գևորգ Մկրտչյանն ու կինը նորություն ունեն
Բացառիկ. «Դու ինձ միշտ էլ սիրել ես…». Մերի Քոչարյանը՝ իր և Բորիս Մելքոնյանի հարաբերությունների մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Հովհաննիսյանի նոր հրապարակումը բաժանումից հետո. ի՞նչ է կատարվում զույգի միջև
19-ամյա «նվաստացնող» վարորդը 2 ամիս կմնա տնային կալանքի տակ
Սիրված դերասան Կարեն Ասլանյանը բարիատրիկ վիրահատություն է արել․ ի՞նչ տեսք ունի այս պահին
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը․ կգնա արդյոք Փաշինյանը
Ողբերգական դեպք․ կայանված մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ի՞նչ է կատարվել, և ո՞վ է նա
«Կարծես ձեռք առնեին իմ հայերեն խոսքը»․ ինչի՞ց է վիրավորվել Խորեն Լևոնյանը և հեռացել Հանրային հեռուստաընկերությունից
Ե՞րբ է նշվելու հայերի ամենասիրած տոնը՝ Վարդավառը այս տարի