Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ Հայաստանի վարչապետին, «Ազատությանն» այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին:
Դեսպանը, սակայն, նշել է, թե տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, թե ոչ: Հայաստանի կառավարությունն առայժմ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկություն չի տրամադրել:
