ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է այլ վարորդների «նվաստացնող» 19-ամյա վարորդը

Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները կարգազանց 19-ամյա վարորդին  հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Ապրիլի 23-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա տղայի նկատմամբ, որը վերջերս խոշոր ավտովթարի պատճառ էր դարձել։

Պարզվել էր, որ նրա վարորդական վկայականը չի գործել, իրավունքը կասեցված է եղել։ Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը  խոսում վարորդներից ինչ-որ մեկին «նվաստացնելու» մասին, Mercedes-Benz CLS մակնիշի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ և վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։

Մեքենան բախվել է նաև «Տոյոտա» և «Յագուար» մակնիշի մարդատարների,  անցել բաժանարար գոտու բետոնե պատնեշը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Քրեական վարույթ նախաձեռնվել էր նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու համար։ Երկու վարույթները միացվել են իրար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ  նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Տեսանյութը ստորև․

Latest

Սիրված դերասան Կարեն Ասլանյանը բարիատրիկ վիրահատություն է արել․ ի՞նչ տեսք ունի այս պահին
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը․ կգնա արդյոք Փաշինյանը
Ողբերգական դեպք․ կայանված մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ի՞նչ է կատարվել, և ո՞վ է նա
«Կարծես ձեռք առնեին իմ հայերեն խոսքը»․ ինչի՞ց է վիրավորվել Խորեն Լևոնյանը և հեռացել Հանրային հեռուստաընկերությունից
Ե՞րբ է նշվելու հայերի ամենասիրած տոնը՝ Վարդավառը այս տարի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել․ ի՞նչ է պատմում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդիում մանկապղծnւթյան մեջ կաuկածվnղներից մեկը թnւյն է խմել․ նոր մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է այլ վարորդների «նվաստացնող» 19-ամյա վարորդը
ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Բուսաբանական այգու մոտ հայտնաբերվել է ռուս կնոջ կախված մարմին․ ի՞նչ է կատարվել