ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Բուսաբանական այգու մոտ հայտնաբերվել է ռուս կնոջ կախված մարմին․ ի՞նչ է կատարվել

Երեկ՝ մայիսի 5-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում գտնվող «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնի տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվում են Վ. Օռլովայի ամբողջական տվյալները։

Latest

Սիրված դերասան Կարեն Ասլանյանը բարիատրիկ վիրահատություն է արել․ ի՞նչ տեսք ունի այս պահին
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը․ կգնա արդյոք Փաշինյանը
Ողբերգական դեպք․ կայանված մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ի՞նչ է կատարվել, և ո՞վ է նա
«Կարծես ձեռք առնեին իմ հայերեն խոսքը»․ ինչի՞ց է վիրավորվել Խորեն Լևոնյանը և հեռացել Հանրային հեռուստաընկերությունից
Ե՞րբ է նշվելու հայերի ամենասիրած տոնը՝ Վարդավառը այս տարի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել․ ի՞նչ է պատմում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդիում մանկապղծnւթյան մեջ կաuկածվnղներից մեկը թnւյն է խմել․ նոր մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է այլ վարորդների «նվաստացնող» 19-ամյա վարորդը
ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Բուսաբանական այգու մոտ հայտնաբերվել է ռուս կնոջ կախված մարմին․ ի՞նչ է կատարվել