1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին:
8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են
Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ողբերգական ավտովթար է եղել։ Մահացել է 6 քաղաքացի, իսկ 5-ը վիրավոր են։ ArmLur.am-ն այս պահին դեպքի վայրում է։
Մեքենաները վերածվել են մետաղի ջարդոնի, դեպքի վայր են ժամանել փրկարարներ և ոստիկաններ։
11 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 5-ը երեխա է։ Հոսպիտալացված երեխաներից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել:
Առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
