Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը հանվե՞լ է․ ինչ է որոշել դատարանը

Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:

Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:

Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»,-գրել է նա։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտովթարից մահացած արցախցի զինծառայողը հունիսին պետք է ամուսնանար
BMW-ի վարորդը 5 երեխաների հայր էր․․․ ողբերգական վթարի հետևանքները
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը հանվե՞լ է․ ինչ է որոշել դատարանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ շենքի վրա հրավառ շշեր նետել մի քանի օրվա պլանավորած քայլ է․ ի՞նչն է եղել դրդապատճառը
ՖՈՏՈ․ Ֆիլիպ Կիրկորովը արժանացել է «Տարվա արտիստ» իսկ Սերգեյ Լազարևը՝ «Տարվա երգիչ» մրցանակին
Իմ աղոթքները… Գոռ Հակոբյանի կինը հուզիչ գրառում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դшնակի բազմաթիվ հարվածներ են հացրել կնոջը․ ի՞նչն է դրդել uպանության
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Սարսափելի վթարը խլել է 6 մարդու կյանք․ 5-ը ծանր վիճակում են