Ի՞նչ շոկային հայտարարություն է արել Անդրանիկ Քոչարյանը որդու չծառայելու մասին․ դժգոհությունների ալիք պատգամավորի նկատմամբ

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին պարզաբանել է, թե ինչու իր որդին չի ծառայել:

«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է: Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»,- ասել է Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ որդին չի ծառայել:

Հայրարաությունից հետո պատգամավորը ներողություն է խնդրել․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսքան տարի անց… Սուրմալուի սարսափելի պայթյունի գործով նոր բացահայտումներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգեր Մաշ Քարամյանը պատմել է սկեսուր հետ ունեցած խնդիրների մասին
ԲԱՑԱՌԻԿ․ Ադրբեջանցիները զանգահարել են անհայտ կորածի քրոջը․ ի՞նչ են պահանջել
Ցիլոյով մարդ մի վախեցի Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու. Նարեկ Կարապետյան
Մաhացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրեի նախկին կինը նորությամբ է հանդես եկել. ի՞նչ է կատարվում երգչուհու կյանքում բաժանումից հետ
Այս գիշեր Իրանը կկործանվի. Դոնալդ Թրամփը կրկին սպառնում է․ ի՞նչ է սպասվում աշխարհին
Էշ է էլի, զռաց, ինչո՞ւ եք ուշադրություն դարձնում․ Մոսին` Անդրանիկ Քոչարյանի մասին
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում