ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում գրել է, որ այս գիշերը կարող է դառնալ վճռորոշ պահ մարդկության պատմության մեջ։
«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կարող է կործանվել և այլևս երբեք չվերականգնվել։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, սակայն, հավանաբար, հենց այդպես էլ կլինի»,– գրել է նա։
Թրամփի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ։
«Այժմ, երբ մենք ունենք ամբողջական և լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են ավելի խելացի և պակաս արմատականացված մոտեցումներ, գուցե ինչ-որ արտակարգ և դրական բան տեղի ունենա․ ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք հենց այս գիշեր՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,– նշել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև հավելել է, որ երկար տարիներ շարունակվող «շորթման, կոռուպցիայի և բռնության» շրջանը մոտենում է ավարտին։
