ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐ․ երիտասարդ վարորդը մաhացել է․ կան վիրավորներ

Ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գործազուրկ էլ եմ եղել, բանտում էլ ․․․»․ ի՞նչ է անելու Փաշինյանը չընտրվելու դեպքում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչո՞ւ եք Քոչարյանից վախենում․ դուխով, եղբա՛յր, դուխով»․ լրագրողը՝ Փաշինյանին
«Սումերկի» ֆիլմից հայտնի հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը ճանաչվել է «Լավագույն դերասանուհի»
Հինգ երկրաշարժ մեկ օրում․ Ադրբեջանը խուճապի մեջ է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել. ի՞նչ վիճակում է այս պահին Ֆելիքսը
Ահա թե ինչպիսի տեքստ ունի 78-ամյա սիրված դերասան Ալեքսանդր Խաչատրյանի նոր սիրելին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք իշխանությունը իսկապես վախենում է Սամվել Կարապետյանից․ի՞նչ է սպասվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրկին խուճապ և իրարանցում Երևանի ավտոբուսներում․ ի՞նչ են ստիպում վարորդներին
«Միրգ ա՜՜՜. առաջին անգամ եմ սենց բան տեսնում ու լսում»․ ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին այդքան զարմացրել Կոտայքում