Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գեղեցիկ լուսանկարով հայտնել է, թե քանի մարդ է գրանցվել Արմեդ համակարգում, որ օգտվի ապահովագրության դեռ շատ անհասկանալի տարրեր պարունակող համակարգից:

Բայց լուսանկարի թվերը տպավորիչ չէին, սպասելի էր, ինչպես խոստովանում է հենց ինքը՝ նախարարը: Տպավորիչը նախարար Ավանեսյանի թանկարժեք գոտին է, որը Hermès (Հերմես) բրենդի գոտի է, “Kelly 18 belt”. վերևի ձիակառքի լոգոն հենց Hermès-ինն է։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց, որ նախարարօ գոտին բնական բարձրակարգ կաշի է, ձեռքի աշխատանք, մանրակրկիտ կար ու եզրերի մշակում անցած:

Ըստ պաշատոնական կայքի, նախարարի կապած գոտին արժե 1375 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ լուսանկարում Անահիտ Ավանեսյանի շարֆիկն է աչքի զարնում. այն CHRISTIAN DIOR (Քրիստիան Դիոր) է, որը զեղջով արժե 64.000 դրամ:

Հիշեցնենք, որ նույն Անահիտ Ավանեսյանն էր, ով թանկարժեք պայուսակ է կրում 3132 $ արժողությամբ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

«Իհարկե, մոտ 10 մլն դրամ պարգևավճար ստացած առողջապահության նախարարի համար այս թվերը մանրուքներ են, բայց 21.7% աղքատություն ունեցող մեր երկրում երբ 649,000 մարդ աղքատ է, չի կարողանում իր օրվա նվազագույն զամբյուղն ապահովել, իսկ 0.6% ծայրահեղ աղքատ է՝ 18,000 մարդ, այսպիսի շռալությունները արդեն ամբարտավանություն են»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր օրերում հաճախ էր շրջանառում շքեղության հարկի անհրաժեշտության մասին, հիմա, երբ նա և իր թիմը գերշքեղ պայմաններում են ապրում, մոռացել է շքեղ կյանքով ապրելակերպը հարկելու մասին»։

Latest

Վերջին հրաժեշտը՝ Զառա Արամյանին. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ
«Նուբարաշենի «պալաժենեցներ», 24 ժամ եմ տալիս, ականջիս հասնի, որ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և խցակիցների հետ կոնֆլիկտ չունի»․ Վարդան Ղուկասյան
Քո Տիգրան Արզաքանսյան․ Ինչպես է Արզաքանցյանը շնորհավորում իր սիրելի տիկնոջը
Կենդանակերպի նշաններ, որոնք դատապարտված են աղքատության. ով չպետք է խնայի գումար և ինչու է դա կարևոր հասկանալ
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ»․ Անահիտ Կիրակոսյանը բաժանվել է
Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից
Փոփոխություններ կլինեն․ ի՞նչ է սպասվում «Ozon» և «Wildberries» բեռնափոխադրողներին
«Ռիտա Սարգսյանին շատ սիրում եմ, մինչև օրս հիշում եմ նրա բարեգործությունները»․ Մհեր Արմենիան՝ Ռիտա Սարգսյանի ու Աննա Հակոբյանի մասին
ՑԱՎԱԼԻ ԼՈւՐ․ Հանգչիր խաղաղությամբ, Վահան