Հերթական խոշոր ու շղթայական ավտովթարը Հայաստանում․ մերկասառույցի պատճառով վաղ առավոտյան բախվել է 14 ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ, բախվել է 14 տրանսպորտային միջոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասում էին, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և այդ տեղեկությունը պարեկներն ու ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզում են։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Վթարների փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։

Latest

Որքան և ժամանակով կալանավորեցին Լևոն արքային․ Մանրամասներ
«Էս աղջիկը ինձ հետապնդում ա»․ Սուրեն Փահլևանյանի նոր տեսանյութը․ ինչ է պատահել
Սիլվի Բարկովան՝ ամուսնալուծության լուրերի մասին
«Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային վիճակում»․ «Վարորդի ընկեր» ՀԿ
Հերթական խոշոր ու շղթայական ավտովթարը Հայաստանում․ մերկասառույցի պատճառով վաղ առավոտյան բախվել է 14 ավտոմեքենա
ՀՀ մարզերից մեկում անչափահաuը uեքuուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահաuի նկատմամբ. ՔԿ
«Արմեդ»-ում իմ «բժշկական կենսագրությունը» դարձել է ֆանտաստիկ ժանր. պարզվում է՝ վիրահատվել եմ Ապարանում, դիալիզ եմ ստացել Վանաձորում, ռևմատոլոգի մոտ եմ եղել Գավառում
Բլոգեր Մաշ Քարամյանի հանգիստը Թայլանդում
«Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, ծպտուն չհանել»․ Սուրեն Պապիկյան