Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը Կապանի դրամատիկական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Թատրոնի տնօրինության և ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Պարոն Խաչատրյանին արդյունավետ գործունեության ու բեղմնավոր աշխատանքի համար։ Անդրանիկ Խաչատրյանի ղեկավարությամբ թատրոնում բեմադրվեցին մեկը մյուսից հաջողված ներկայացումներ, որոնք, անշուշտ, սիրվեցին հանդիսատեսի կողմից: Նրա մասնագիտական խստապահանջությունն ու արվեստի հանդեպ անսահման սերը մեծ ազդեցություն թողեց ինչպես ստեղծագործական կազմի, այնպես էլ հանդիսատեսի վրա: Նա կարողացավ ոգեշնչել, վստահություն ներշնչել, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է, որն ապրում է ճշմարիտ արվեստով:

Հատկանշական է, որ Անդրանիկ Խաչատրյանը իր մեծ ու անգնահատելի ներդրումն է ունեցել Կապանի կամերային ներկայացումների փառատոնի հիմնադրման ու կայացման գործում: Մաղթում ենք նոր ստեղծագործ թռիչքներ թատրոնի և կինոյի աշխարհում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Latest

«Ռիտա Սարգսյանին շատ սիրում եմ, մինչև օրս հիշում եմ նրա բարեգործությունները»․ Մհեր Արմենիան՝ Ռիտա Սարգսյանի ու Աննա Հակոբյանի մասին
ՑԱՎԱԼԻ ԼՈւՐ․ Հանգչիր խաղաղությամբ, Վահան
Բացահայտվել են կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր․ ՊԵԿ (տեսանյութ)
Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին. Ալեն Սիմոնյան
ԱԺ-ում ուժեր են կուտակել, որ 2 լրագրողի շենքից դուրս հանեն
Անսպասելի փոփոխություն. Վաչե Ամարյանը մազերի փոխպատվաստում է արել
Շատ եմ կարոտել…Արամ Ասատրյանի կինը հուզիչ հրապարակում է արել. Տեսանյութ
Մի՞թե ժամանակը չէ ներել Ծառուկյանին․ Չեյլ Սոնեն