Որքան և ժամանակով կալանավորեցին Լևոն արքային․ Մանրամասներ

Արդեն մի քանի օր է հանրությունը քննարկում է տիկտոկում հայհոյախոսություններով և ոչ ադեկվատ վարքագծով հանդես եկող բլոգեր  «Լևոն Արքայի» և իշխանությունների սիրելի բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի միջև կոնֆլիկտը, որն այն աստճան է սրվել՝ հասել է իրավապահների դաշտ։ «Լևոն արքա»-ն ըստ համացանցի հրապարակումների «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելու համար ոչ միայն ձերբակալվել է, այլ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը): Կատարվում է նախաքննություն:

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին` Լևոն արքայի նկատմամբ երկու ամիս տնային կալանք եւ բացակայելու արգելք է կիրառվել որպես խափանման միջոց։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էր «Լևոն արքա»-ն։

 

Latest

Որքան և ժամանակով կալանավորեցին Լևոն արքային․ Մանրամասներ
«Էս աղջիկը ինձ հետապնդում ա»․ Սուրեն Փահլևանյանի նոր տեսանյութը․ ինչ է պատահել
Սիլվի Բարկովան՝ ամուսնալուծության լուրերի մասին
«Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային վիճակում»․ «Վարորդի ընկեր» ՀԿ
Հերթական խոշոր ու շղթայական ավտովթարը Հայաստանում․ մերկասառույցի պատճառով վաղ առավոտյան բախվել է 14 ավտոմեքենա
ՀՀ մարզերից մեկում անչափահաuը uեքuուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահաuի նկատմամբ. ՔԿ
«Արմեդ»-ում իմ «բժշկական կենսագրությունը» դարձել է ֆանտաստիկ ժանր. պարզվում է՝ վիրահատվել եմ Ապարանում, դիալիզ եմ ստացել Վանաձորում, ռևմատոլոգի մոտ եմ եղել Գավառում
Բլոգեր Մաշ Քարամյանի հանգիստը Թայլանդում
«Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, ծպտուն չհանել»․ Սուրեն Պապիկյան