Թափառող շները հարձակվել են նորածնի վրա։
Այդ մասին հաղորդում է NDTV-ն։
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանում, Օդիշա նահանգում։ Հեռուստաընկերության ռեպորտաժից հայտնի է դառնում, որ Բալիկատիրան գյուղի բնակիչները նկատել են տարօրինակ առարկաներ, որոնք շները բերանում էին պահում։ Ավելի ուշ նրանք հասկացել են, որ թափառող շները բերանում պահում էին երեխայի մարմնի մասերը։
Ենթադրաբար, ծնողները նորածնին լքել են փողոցում։ Այդ պահին թափառող շները վազել են նրա մոտ և հոշոտել։ Անհասկանալի է, թե արդյոք ծնողները դիտավորյալ են լքել նորածնին։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի բոլոր հանգամանքները։
