Ամենօրյա արագ պատրաստվող տորթ՝ համեղ և էժան

Այսօր ներկայացնում ենք ամենօրյա տորթ՝ հեշտ պատրաստվող ու էժան բաղադրիչներով։ Ինչու ամենօրյա, որովհետև պատրաստվում է շատ արագ, իսկ բաղադրիչները շատ հասարակ են՝ կեֆիր կամ մածուն, շաքարավազ և այլյուր։ Արդյունքում ստացվում է բերանում հալչող տորթ։

Ամանի մեջ լցնել 250 մլ մածուն կամ կեֆիր, ավելացնել 1 թեյի գդալ սոդա և խառնել։ Եթե մածունը թթու չէ, ավելացնել նաև կիտրոնի հյութ։

Մյուս ամանի մեջ խառնել 150 գրամ ալյուրը և 2 ճաշի գդալ կակաոն։ Մաղել և ավելացնել 150 գրամ շաքարավազ, կարելի է ավելի շատ կամ քիչ՝ ըստ ճաշակի։ Զանգվածը միավորել մածունի զանգվածի հետ և լավ խառնել՝ մինչ խմոր դառնալը։ Կաղապարը քսել կարագով և լցնել պատրաստի խմորը։ Թխել 25-30 րոպե՝ 200 աստիճան ջերմաստիճանով։

Թթվասերային կրեմի համար խառնել 200 գր թթվասերն ու 2-3 ճ/գ շաքարի փոշին։ Կրեմով պատեկ բիսքվիթը և զարդարել՝ ըստ ցանկության, օրինակ կակաո ցանել և բոված գետնանուշ։ Դնել սառնարանի մեջ և թողնել մի քանի ժամ։

Latest

Հարազատ ծնողներին հենց տանը կյանքից զրկած Նարեկը տարիներ առաջ էլ փորձել էր հրկիզելով սպանել նրանց․ նոր մանրամասներ՝ սարսափազդու միջադեպից
Հարազատ որդու կողմից սպանված ծնողներն են․ ինչ են պատմում հարևանները
Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու