Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը երեւանյան մենամարտից առաջ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի:
ACBJJ 20 մրցաշարում Ծառուկյանի մրցակիցը պետք է լիներ ACA-ի թեթեւ քաշային կարգի գործող չեմպիոն Աբդուլ Ազիզ Աբդուլվախաբովը, որն այսօր հրաժարվել է գոտեմարտից:
UFC մարտիկը սոցցանցերում հայտարարել է մրցակցի փոփոխության մասին: Նոր մրցակիցը ACA-ի թեթեւ քաշային կարգի նախկին չեմպիոն Մեհդի Բայդուլաեւն է, որն խառը մենամարտերում ունի 16 հաղթանակ, 2 պարտություն:

Այս օրերին Արման Ծառուկյանը մարզվում է Մոսկվայում:
