Այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագի ժամանակ Կաթողիկոսի անունը կրկին չհնչեց։ Եկեղեցական արարողությունը տնօրինում էր թեմի առաջնորդ Գեւորգ Սրբազանը։ Այս մասին գրել է Իշխանություն լրատվականի լրագրող Լիա Սարգսյանը։
Գեւորգ Սրբազանը այս հարցադրումով ակնարկեց, որ իր դեմ պատվեր է տվել Գարեգին Երկրորդը։ Նշեմ, որ ես և կաթողիկոսը Ոսկեհատից ենք, բայց նրան երբևէ չեմ հանդիպել, հետն առնչություն չեմ ունեցել:
Գեւորգ Սրբազանին այսօր հիանալի հնարավորություն էր տրվել հստակ ու հրապարակային արտահայտելու իր անհամաձայնությունը կաթողիկոսի դեմ սկսված գործընթացներին, սակայն թեմի առաջնորդի վարքագիծը ցույց տվեց նրա համերաշխությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծրագրերին։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ «Իշխանություն» լրատվականի հոդվածներից մեկում հարց էի ուղղել Գեւորգ Սրբազանին՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ իմացել, որ պատարագը մատուցելու համար հրավիրվելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։
Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Գևորգ Սրբազանը, ով միակն էր, որ հոգևոր ժողովում դեմ էր քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու որոշմանը»,-գրել է նա՝ կից տեսամնյութ հրապարակել։
