Ո՞վ է Տեր Երվանդ քահանա Բաբայանը, ո՞ւմ պատարագին այս կիրակի մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մասնակցել կիրակնօրյա պատարագներին։
Այսօր վաղ առավոտյան նա հայտարարեց, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին։

Տեր Երվանդ (ավազանի անունը՝ Սայադ) քահանա Բաբայանը ծնվել է Արարատում, սովորել՝ նույն քաղաքի 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել քաղաքի թարգմանչաց վարժարանի հումանիտար հոսքում։ Սովորել է նաև տեղի երաժշտական դպրոցի շվիի բաժնում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2000-2004 թթ․ սովորել է Վազգենյան Հոգևոր Դպրանոցում։

2004-2006 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո շուրջ 3 տարի ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այնուհետև՝ շուրջ մեկ տարի ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես սարկավագ:
2009 թ. դեկտեմբերի 13-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

Մի քանի ամիս ծառայել է Խոր Վիրապ վանքում:
2010 թ. մայիսից մինչև 2012 թ. հունվար ամիսը ծառայել է Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի Սուրբ Ստեփաննոս եկեղեցում:

2012 թ. փետրվարի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում՝ Արտաշատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում:
2013 թ. փետրվարի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 1 զավակ:

Նանիկ Աղասյան

Latest

Իշխանությունների կողմից դեռ արձագանք չի եղել, բայց ամեն ինչ առջևում է. տրանսգենդեր Դիանա Ղզրոյան
Ինչպեu է Խատուտիկի Արմատը Վերացնում Քաղgկեղային Բջիջները՝ Մի Քանի Ուղիներով
4 նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ամուuնական անպտղություն
Այն շրթներկի գույնը, որը դու ընտրում եu, բացահայտում է՝ ինչպիuի կին եu դու
Մալենայի ֆոտոշարքը բնության գրկում
Օկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել
«Փաշինյանի քաղաքական քարտեզը. Հայաստանը «անկախության» և «մոլդովական սցենարի» միջև»