Ինչ է կատարվել իրականում․ Ինչու է խաչը հեռացվել եկեղեցու վրայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթից հանել են խաչը։ Այս մասին ArmLur.am-ին ահազանգում են քաղաքացիները՝ հայտնելով իրենց մտահոգությունը առ այն, որ հնարավոր է այլևս չտեղադրվի։

ArmLur.am լրատվականը մանրամասներ իմանալու համար դիմեց Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանին։ Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության նախաձեռնությունն է։

«Մեզ ասել են տանում են մաքրեն, բերեն նորից տեղադրեն։ Եկեղեցու գմբեթն են վերանորոգում։ Հանձնարարությունը Կառավարությունից է եկել։ԿԳՄՍ նախարարությունն է վերանորոգման աշխատանքներն իրականացնում»,- ասաց համայնքապետ Իշխան Աղբալյանը։

ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Նելլի Վանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ վերանորոգման աշխատանքներով է պայմանավորված խաչի հանելը։ «Հանել
են, վերանորոգումն իրականացնեն ու նորից տեղադրեն»,-ասաց Նելլի Վանյանը։

Նանիկ Աղասյան

Latest

Իշխանությունների կողմից դեռ արձագանք չի եղել, բայց ամեն ինչ առջևում է. տրանսգենդեր Դիանա Ղզրոյան
Ինչպեu է Խատուտիկի Արմատը Վերացնում Քաղgկեղային Բջիջները՝ Մի Քանի Ուղիներով
4 նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ամուuնական անպտղություն
Այն շրթներկի գույնը, որը դու ընտրում եu, բացահայտում է՝ ինչպիuի կին եu դու
Մալենայի ֆոտոշարքը բնության գրկում
Օկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել
«Փաշինյանի քաղաքական քարտեզը. Հայաստանը «անկախության» և «մոլդովական սցենարի» միջև»