Հերպեսը շատ տհաճ երևnւյթ է։ Յnւրաքանչյnւր nք, nվ բախվել է նրա հետ, գիտի, թե nրքան դժվար է դրան դիմանալը։ Քnրը, այրnցը, ախտահարված հատվածի անդnւր արտաքին տեսքը հերպեսի նշանների սnսկ մի մասն է։ Բացի դրանից, այդ վարակը պարբերաբար սրվnւմ է՝ մարդnւն անհարմարnւթյnւններ պատճառելnվ։
Հերպեսի վարակը մարդկnւթյանը շատ վաղnւց է հայտնի։ Դnւրս տված շրթnւնքները կամ դեմքի այլ հատվածները վանnղ տեսք nւնեն։ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ։
Ահա այդ պայքարnւմ լավագnւյն օգնականները
1. Ջրածնի պերօքսիդ։
Եթե տհաճ բnւշտերն արդեն իսկ հայտնվել են, ապա դրանք պետք է վառել ջրածնի պերօքսիդnվ յnւրաքանչյnւր 2-3 ժամը մեկ։ Երեկnյան դրանք արդեն անհետացած կլինեն։ Նախազգnւշացնnւմ ենք, nր պրnցեդnւրան ամենահաճելիներից չէ, փnխարենը՝ բավականին արդյnւնավետ է։
2. Բժշկական սպիրտ։
Հենց nր քnրը տանջի, ախտահարված հատվածներին բժշկական սպիրտ քսեք այնքան անգամ, քանի դեռ չի անցել։ 3-4 օր անց ամեն ինչ կանցնի։ Քսnւքներnվ բnւժnւմը 7-10 օր է տևnւմ։
3. Մեղրամոմի թուրմ։
Բորբոքված բուշտերը կարելի է այրել ձեռքի տակ եղած միջոցներով։ Օրինակ, սպիրտով թրմած պրոպոլիսը լավ չորացնում է մաշկը ու թույլ չի տալիս, որ բորբոքումը տարածվի հարևան հատվածների վրա։ Տվյալ միջոցի այդպիսի ախտահանող հատկությունները նպաստում են հերպեսի արագ բուժմանը։
Պետք է հիշեցնել, որ յուրաքանչյուր այրումից հետո վերամշակված տեղի վրա անհրաժեշտ է քսել յուղոտ սնուցող քսուք, որպեսզի խուսափեք մաշկի ուժեղ ու տհաճ գրգռվածությունից։
4. Սառույց։
Սառույցն իրականում հիանալի կերպով օգնում է հերպեսի առաջին նշանների դեպքում։ Հենց զգում եք, որ շուրթերն ուռչում են, դրանց վրա սառույցի կտոր դրեք։ Այն անց է կացնում այտուցը ու արգելակում է հիվանդության զարգացումը՝ դրանով իսկ օգնելով արագ բուժել այն։
5. Կորվալոլ, վալոկարդին։
«Կորվալոլն» ու «Վալոկարդինը» սրտային պրեպարատներ են, որոնք ունակ են 24 ժամվա ընթացքում դեմքից հեռացնել առաջացած հերպեսը։ Անհրաժեշտ է հիվանդ տեղերին այդ դեղամիջոցները քսել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, և հերպեսը կչեզոքացվի։
6. Սխտոր։
Սխտորը նույնպես գերազանց օգնում է հերպեսի դեպքում։ Ճզմեք սխտորի մեկ պճեղ ու ստացված խյուսը դրեք ախտահարված հատվածի վրա։ Այդ մեթոդը հարմար է միայն տնային բուժման համար, սակայն շատ արդյունավետ է։
7. Անանուխով ատամի մածուկ։
Անանուխի ուժեղ բույրով, մենթոլով ատամի մածուկը պետք է քսել ախտահարված հատվածներին։
8. Կաթ։
Բամբակը թրջիր 1.5%-անոց յուղայնությամբ կաթի մեջ ու քսիր հերպեսով ախտահարված հատվածին։ Եթե նշված յուղայնության կաթ չկա, կարելի է օգտագործել ցանկացածը։ Մի լվացվիր ու ոչինչ մի կեր, քանի դեռ կաթն ինքն իրեն չի չորացել։ Այս պրոցեդուրան կրկնիր յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, և երեկոյան բշտիկներն արդեն անցած պետք է լինեն։
9. Մատուտակ (Лакрица, солодка):
Մատուտակը հերպեսի դեմ պայքարի հիանալի միջոց է։ Պետք է այն մանրացնել, ավելացնել եռացրած ջուր, որ դառնա շիլայանման զանգված, ու քսել ուղիղ ցանի վրա։ Ցանկալի է, որ այդ պրոցեդուրան արվի քնելուց առաջ, ու առավոտյան դեմքի վրայից միայն մաքրվի մատուտակի հետքերը։
10. Անանուխի եթերայուղ։
Ի տարբերություն սխտորի՝ անանուխի եթերայուղը ոչ միայն հիանալի կերպով առողջացնում է հերպետիկ ցանը, այլը գերազանց ու շատ հաճելի բույր ունի։ Այնպես որ, կարելի է համարձակ կերպով այն օգտագործել նույնիսկ մարդաշատ վայրերում՝ օրական 3 անգամ քսելով մաշկի հիվանդ հատվածներին։
11. Ալոէ։
Հերպեսի դրսևորումներից գերազանց օգնում է հալվեի հյութը։ Այն պետք է քսել հիվանդ տեղին յուրաքանչյուր 2 ժամը մեկ, կամ պարզապես այդ հատվածի վրա դնել ալոէի թարմ պոկված տերև։
Շուրթերի վրա հերպեսի ցանը մեծ մասամբ ի հայտ է գալիս ցածր իմունիտետի ֆոնի վրա։ Դրա համար էլ օրգանիզմն ուշադրության կենտրոնում պետք է լինի հենց այդ ժամանակ։ Այդ նպատակով ընդունեք պոլիվիտամինային պրեպարատներ ու ձեր սննդակարգը հարստացրեք մթերքներով, որոնք պարունակում են սելեն, ցինկ ու B խմբի վիտամիններ, քանի որ այդ նյութերն օգնում են, որ ցանկացած վերք շատ արագ լավանա։
Եվ վերջում, հիշեք, որ այնքան էլ կարևոր չէ, թե հերպեսի բուժման ինչ եղանակ դուք կընտրեք՝ ժողովրդական բժշկությա՞ն, թե՞դեղորայքային։ Գլխավորն այն է, որ պետք է իմանալ մեկ բան, որ հերպեսը բուժել պարզապես անհրաժեշտ է, ու պետք է հետևել այն բանին, որ շրջապատիդ հանկարծ չվարակես։
