Համայնքային տրանսպորտում թույլ տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ 935 անձանց նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածով: 673 հոգի տուգանվել են առանց տոմս երթեւեկելու համար, 89 հոգի՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար, իսկ 173-ի դեպքում՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար:
Այս մասին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանը։
